Ռասիստական հայտարարությունները անընդունելի են
Ալլահի Մարգարեն (s ), նստել էր իր հետևորդների հետ , զրուցում և ուրախանում էր նրանց հետ , հարցնում էր իրենց գործերից , լսում էր նրանց բողոքները և ուղղում էր Իսլամի հասկացությունը , ինչպես խոսքերով այնպես էլ գործերով : Մանավանդ այն բանում ինչ վերաբերվում էր ուրիշներին նվաստացնելուն : Աբու Հուրեյրան (d ), ասում է .« Մի անգամ երկու մարդ վիրավորեցին իրար, և նրանցից մեկը անպատվեց մյուսի մորը : Այդ հասավ Ալլահի Առաքյալին (s ): Նա կանչեց իր մոտ այդ մարդուն և ասաց. « Դու վիրավորեցի՞ր նրա մորը : » և կրկնեց այս հարցը որոշ ժամանակ անց : Որին այդ մարդը պատասխանեց . « Ես Ալլահի թողությունն եմ խնդրում այնի համար , ին չ ասել եմ : » Եվ Ալլահի Առաքյալը (s ), ասաց. « Բարձրացրու քո գլուխը և նայիր այս հավաքված մարդկանց : » Եվ նա նայեց նրանց , ովքեր Ալլահի Մարգարեյի (s ) շուրջն էին, ով ասաց. « Դու ավելի լավ չես քան կարմրամորթը կամ սևամորթը նրանցից , այլ լավն է միայն նա , ով ունի կրոնում արժանի գործ : » ( Մուսնադ Իսահակ Իբն Ռահավե,1/427 Հադիթ 493 )
Մարգարեն (s ), երբեք գոհ չէր այն բանով , ով ծաղրում էր կամ նվաստացնում էր ուրիշ մեկին , լիներ դա նրա ներկայության կամ բացակայության ժամանակ : Օրերից մի օր , հետևորդները հավաքվեցին հավաքույտի , որտեղ Ալլահի Մարգարեն (s ) ներկա չէր : Եվ ներկաներից մեկն էր Խալեդ իբն ալ- Վալիդը , Աբդուռահմեն իբն Աուֆը , Բիլել իբն Ռաբահը և Աբու Զառ ալ- Գիֆարին , հանճարեղ և արժանի հետևորդները : Նրանց միջից սևամորթ էր միայն եթովպիացի Բիլելը : Իսկ Աբու Զառին բնորոշ էր բնածին բռնկումը : Մարդիկ սկսեցին քննարկել ինչ որ հարց : Եվ Աբու Զառը արտահայտեց իր կարծիքը : Բիլելը (d ), ցույց տվեց նրան սխալը : Եվ այստեղ Աբու Զառը (d ), ասաց.
Նույնիսկ դու , օ, սևամորթի զավակ , մեղադրում ես ինձ սխալու՞մ :
Այստեղ Բիլելը զարմացած ոտքի կանգնեց , զգալով բարկություն և ափսոսանք : Նա ասաց .
Երդվում եմ Ալլահով , ես կհաղորդեմ քո խոսքերը Ալլահի Մարգարեյին , և շտապեց Նրա (s ) մոտ : Նա հաղորդեց Նրան (s ) Աբու Զառի , (d), խոսքերը : Արդյունքում Ալլահի Մարգարեյի (s) դեմքի արտահայտությունը փոխվեց : Երբ Աբու Զառը (d ), լսեց այս նորությունը , ապա արագ շտապեց մզկիթ : Նա մտավ մզկիթ և ասաց.
Խաղաղություն քեզ , օ, Ալլահի Մարգարե, - և հետո ավելացրեց . - Ես չգիտեմ , Նա (s ), բարկության պատճառով պատասխանեց իմ ողջույնին թե ոչ :
Մարգարեն (s ), ասաց.
« Օ, Աբու Զառ , դու մեղադրեցիր նրան , նրա մոր պատճառո՞վ : Ճշմարիտ , դու մարդ ես , ում մեջ մնացել է տգիտության ժամանակների հետքերը :»
Եվ այստեղ Աբու Զառը (d ), արտասվեց և ծնկի եկավ ասելով .
Օ, Ալլահի Մարգարե , խնդրիր Ալլահից թողություն իմ փոխարեն ....., և հետո լացակումած դուրս եկավ մզկիթից : Ճանապարհին նա տեսավ Բիլելին : Երբ նա տեսավ նրան , ապա ընկավ ճանապարհի վրա և դրեց իր այտը գետնին ասելով .
Օ, Բիլել , երդվում եմ Ալլահով , ես չեմ բարձրացնի իմ այտը գետնից , մինչ դու չկանգնես նրա վրա քո ոտքով : Դու առաքինի ես , իսկ ես նվաստացած :
Բիլելը բարձրացրեց նրան լացելով , համբուրեց նրա այտը և ասաց. « Ճակատի վրա , որը խոնարհվում է Ալլահին , ոտք չի բարձրանում : »
Ո՞վ է այդ մարդը ՞ Բարձրահասակ, նիհար , շատ թխամաշկ, խիտ մազերով , նեղ ուսերով , որին գալիս էին մարդիկ , հիշում էին նրա արժանիքները և այն , որ Ալլահը կանխագուշակել է նրան բարիք : Նա չէր ցանկանում լսել այս բոլոր գովասանքները , մինչ նրա հոգին չիմացավ նրա իրական արժանիքը , որպեսզի ապահովագրի իրեն գայթակղությունից և հպարտությունից : Նա ասում էր և արցունքները գլորվում էր նրա այտերով . « Ես միայն եթովպացի եմ , ով միայն երեկ ստրուկ էր .....:»
Ո՞վ է այդ եթովպիացի ստրուկը , որին այս ամբողջ բարձր աստիճանը արժանավայել տրված է Իսլամում , և այս ավելացրել է ավելի շատ համեստություն և հասկացություն Ճշմարիտի նորելուկների դիրքերում : Ով ասել է , իմանալով , որ որոշ մարդիկ համարում են նրան Աբու Բեքրից բարձր (d ), ով առաջին փոխանորդն էր Ալլահի Մարգարեյից (s ) հետո , և լավագույնն էր առաքյալներից և մարգարեներից հետո : Նա ասաց. « Ինչպես են ինձ համարում բարձր նրանից , երբ ես հանդիսանում եմ միայն մի լավ արարք նրա բոլոր արարքների դիմաց : »
Ով է այդ եթովպացի ստրուկը , որին ինքը Ալլահի Առաքյալը (s )խոստացել է Դրախտ, ասելով նրան առավոտյան աղոթքից հետո . « Օ, Բիլել , ասա ինձ , ո՞ր գործն է քո արարքներից Իսլամում , որը ներշնչում է ավելի շատ հույս , քանզի , ճշմարիտ , ես լսել եմ քո սանդալների ձայնը , որը գալիս էր իմ առջև Դրախտում :» (Ի պատասխան դրան , Բիլելը , d , ) ասաց. « Ոչ մի բան իմ արարքներից չի ներշնչում ինձ այնքան հույս , ինչ այն , որ ցանկացած ժամանակ գիշերը թե ցերեկը երբ լվացում եմ արել , դրանից հետո անպատճառ ես աղոթել եմ , չհասցնելով կեղտոտվել : » ( Բուխարի և Մուսլիմ )
Ո՞վ է այդ եթովպացի ստրուկը , որի շնորհիվ և նրա նման թույլ մուսուլմանների
շնորհիվ Ամենաբարձրյալ Ալլահը լուսաբանել է ղուրանական այաթը , որը կընթերցվի մինչև Դատաստանի օրը :
Մի անգամ քուրեյշական վերնախավը եկավ Մարգարեյի (s ) մոտ , երբ նա նստած էր եթովպիացի Բիլելի , պարսիկ Սալմանի , հռոմեացի Սուհեյբի , Ամմարի , Հաբիբի և ուրիշ թույլ և աղքատ հավատացյալների հետ : Երբ քուրեյշները տեսան նրանց Նրա (s ) հետ, ապա ասացին . « Ճշմարիտ , մենք ուզում ենք , որ դու մեզ հետ առանձին հանդիպում անց կացնես , որին մենք արժանի ենք , միայն արաբների համար : Քանզի քեզ մոտ են գալիս արաբների պատգամավորությունը և մեզ անհարմար է , որ ուրիշ արաբները տեսնեն մեզ այս ստրուկների հետ : Երբ մենք գալիս ենք քեզ մոտ վռնդիր նրանց , և երբ գնանք , ապա նստիր նրանց հետ , եթե ցանկանում ես : »
Մարգարեն (s ) ասաց. « Լավ :» Քուրեյշ ցեղի մարդիկ ասացին. « Գրիր մեզ համար նամակ , որը վկայում է այդ :« Այդ ժամանակ Մարգարեն (s ) կանչեց գրագրին : Այսպիսով Նա (s ) միայն ցանկանում էր գրավել այդ քուրեյշ ցեղի մարդկանց սրտերը , քանզի դրանով նա կամրապնդեր Իսլամը և նրա հետևորդներին: Նույնիսկ այսպիսի առաքինի նպատակները Իսլամական Շարիաթով չունեն արդարացում , եթե դրանք հակառակ են նրա սկզբունքներին . սկզբունքները միշտ սկզբունքներ են , իսկ արժեքները միշտ արժեքներ :
Եվ այդ ժամանակ Ալլահը ուղարկեց Մարգարեյին (s ) բացահայտում: ( Վկայությունը իջավ մարգարեյին Գաբրիել հրեշտակի կողմից, ով պատասխանատու է դրա համար: ինչպես ասել է Մարգարեն Գաբրիելը ունի մի քանի տեսք: Ահա դրանցից մի քանիսը: « նրա մուտ գալիս էր հրեշտակ տղամարդու տեսքով և զրուցում էր մարգարեի հետ և մարգարեն նրա: բացահայտումը հնչում էր ինչպես զանգ, բայց նրա համար դա ավելի դժվար էր: )
« Մի վռնդեք նրանց , ովքեր կոչում են իրենց Աստծոն առավոտյան և մայրամուտից առաջ, ձգվելով դեպի Նա : Դու բոլորովին պատասխանատու չես նրանց համար , և նրանք բոլորովին պատասխանատու չեն քեզ համար : Եթե դու վռնդես նրանց , ապա կհայտնվես անօրենների շարքում : Այսպես մենք գայթակղել ենք որոշներին մյուսներով, որ նրանք ասեն .« Հնարավո՞ր է , որ մեր միջից Ալլահը գթասիրտ է միայն նրանց : » Արդյոք Ալլահը լավ չգիտի՞ նրանց ովքեր շնորհակալ են : Երբ քեզ մոտ գալիս են նրանք , ովքեր հավատացել են մեր նշաններին , ասա նրանց . « Խաղաղություն ձեզ :» Ձեր Աստվածը բնորոշել է իրեն Գթասիրտ , և եթե ձեզանից մեկը չարիք է գործել իր անգիտության պատճառով , հետո ապաշխարհել է և սկսել է անել լավ գործեր , ապա Նա – Ներող , Գթասիրտ է : » ( Ղուրան 6:52-54 )
Եվ այդ ժամանակ , Ալլահի Մարգարեն (s ) թողեց իր ձեռքից փաթեթը և կանչեց մեզ ասելով. « Խաղաղություն ձեզ . Ձեր Տերը իրեն վերագրել է գութ :»
Մի անգամ մենք նստել էինք նրա հետ , երբ հանկարծ Նա (s ) ցանկացավ վեր կենալ և գնալ : Եվ ուղարկվեց .
« Եղիր համբերատար նրանց հետ , ովքեր կոչում են իրենց Աստծոն առավոտյան և մայրամուտից առաջ և ձգտում են Նրան : Մի թեքիր նրանցից քո հայացքը , ցանկանալով այս աշխարհի զարդերը : » ( Ղուրան 18:28 )
Դրանից հետո Ալլահի Մարգարեն (s ) միշտ նստում էր մեզ հետ , և երբ գալիս էր ժամը , երբ նրան(s ) պետք էր հեռանալ , ապա մենք վեր էինք կանգնում և հեռանում էինք մինչ Նա (s ) ինքն էր վեր կանգնում :
Այդպես և այդ եթովպացին , ով երեկ դեռ ստրուկ էր և այսոր արդեն դարձել էր տեր իր հավատքի շնորհի՞վ :