Հերակլիուսը

Ինչ մեծություն , արժանապատվություն և բարձրություն է թողնում այս կրոնը իր հետևորդների սրտերում : Իրապես , դա Ճշմարտության ձայնն է , որը խառնվել է սրտերի մոզաիկով և արել է այն կապված և ենթարկված հզոր Ալլահին : Նա թույլ է տալիս մոռանալ ցանկացած ցավ և դժվարություն , որը կարող ես հանդիպել Նրա ճանապարհին : Ավելին , այն համարվում է հաճույք նման նրա , որը զգում են իրենց կրքերին տրվելով , երբ հանձնվում են նրան : Բայց որքա՞ն մեծ է տարբերությունը հաճույքի և կրքի միջև , որոնք ծնում են ափսոսանք և դրանից հետո գալիս է կորուստ : Իսկ հաճույքը ծնում է հավերժություն , որը զարդարվում է երանությամբ : Իրոք , նրանք ընտրել են ճիշտ ուղղի, որը կտանի նրանց երջանկության , որը նրանք կգտնեն Ալլահի մոտ : Իրականում այն բանին հասնելը , ինչին նրանք հասան այդ երջանկությունից , դժվար չէ , բայց կարիք ունի համարձակության և փոխվելու հնարավորության : Իրականում , նրանք իմացան, որ Դրախտի ճանապարհը , որին նրանք ձգտում են , Ալլահի Առաքյալին (s ) հետևելն էր , ում բնորոշ չէր սուտը , դավաճանությունը կամ երդմնազանցությունը : Լսեք նրանց ճառերը Իսլամ ընդունելուց առաջ :

Աբու Սուֆյան իբն Հարբը (d ), հաղորդեց այն մասին , որ Հերակլը ուղարկեց նրա ետևից , երբ նա ուղեկցում էր քուրեյշների քարավանը : Նրանք զբաղվում էին առևտրական գործերով Շեմում , և այդ այն ժամանակ էր երբ Ալլահի Մարգարեն (s ), խաղաղության դաշինք կնքեց Աբու Սուֆյենի և մյուս անհավատ քուրեյշների հետ : Աբու Սուֆյենը իր ընկերների հետ ժամանեց կայսրի մոտ , Իլիա , որըեղ Հերակլը , գտնվելով Հռոմի հայտնի մարդկանց շրջապատում , կանչեց նրանց պալատ : Կանչելով նրանց և իր գրագրին նա հարցրեց . « Ո՞վ է ձեզանից համարվում ամենամոտիկ բարեկամը այն մարդուն , ով պնդում է , որ ինքը մարգարե է : »

Աբու Սուֆյենը ասաց.

-Ես պատասխանեցի . « Ամենամոտիկը նրանցից , հանդիսանում եմ ես :» Այդ ժամանակ նա ասաց. « Մոտեցրեք նրան մոտիկ ինձ , իսկ նրա ընկերներին կանգնեցրեք նրա մեջքի ետևում ,» և հրամայեց իր գրագրին . « Ասա նրանց , որ ես հարցնելու եմ նրան այն մարդու մասին , և եթե նա ստի ինձ , թող նրանք մեղադրեն նրան ստի մեջ :» Եվ , երդվում եմ Ալլահով , եթե ես չամաչեյի նրանից , որ հետո նրանք կպատմեյին իմ ստի մասին , ապա անպատճառ կասեյի նրա մասին սուտը : Հետո Հերակլը տվեց ինձ նրա մասին առաջին հարցը. « Ինչպիսի՞ն է նրա ծագումը և դիրքը ձեր մեջ : » Ես պատասխանեցի . « Նա ազնվազարմ ծագում ունի :» Նա հարցրեց . « Հայտարարե՞լ էր ձեզանից որևէ մեկը այդպիսի բան առաջ :» Ես պատասխանեցի . « Ոչ »: Նա հարցրեց , « Եղե՞լ է որևէ մեկը նրա նախորդներից կառավարիչ :» Ես պատասխանեցի. « Ոչ » ; Նա հարցրեց .« Իսկ ո՞վ է հետևում նրան , անվանինե՞րը, թե հասարակ մարդիկ : » Ես պատասխանեցի , « Ավելի շուտ հասարակ մարդիկ :» Նա հարցրեց . « Նրանց քանակը ավելանու՞մ , թե պակասում է :» Ես պատասխանեցի. « Ավելանում է :» Նա հարցրեց .« Իսկ մերժու՞մ է որևէ մեկը նրա կրոնը ընդունողներից դժգոհության պատճառով : » Ես պատասխանեցի . « Ոչ» : Նա հարցրեց . « Պատահե՞լ է ձեզ , մեղադրել նրան ստի մեջ մինչ նա հայտարարեց դրա մասին :» Ես պատասխանեցի .« Ոչ»: Նա հարցրեց , « Նրան բնորոշ չէ՞ ուխտադրժությունը :» Ես պատասխանեցի . « Ոչ , բայց նրա հետ մենք ունենք համաձայնություն և մենք չգիտենք ինչ է նա անելու ,» և ոչինչ չկարողացա ավելացնել ասածին : Նա հարցրեց . « Մարտնչե՞լ եք արդյոք նրա հետ : » Ես պատասխանեցի . « Այո » : Նա հարցրեց , « Ինչո՞վ է ավարտվել ձեր մարտերը :» Ես պատասխանեցի , « Պատերազմը մեր միջև անցել է փոփոխվող հաջողություններով , նա հաղթել է մեզ և մենք հաղթել ենք նրան :» Նա հարցրեց .« Ի՞նչ է նա հրամայում ձեզ անել :» Ես պատասխանեցի .« Նա ասում է .» Խոնարհվեք միայն Ալլահին , մի խոնարհվեք ուրիշ որևէ մեկին Նրան հավասար և մերժեք այն , ինչ ասել են ձեր նախնիները : « և էլի նա հրամայում է մեզ աղոթել , ասել ճիշտը, լինել բարի և պահպանել հարաբերությունները բարեկամների հետ :» Այդժամ նա հրամայեց գրագրին ասել ինձ .« ես հարցրեցի քեզ նրա ծագման մասին և դու պատասխանեցիր , որ նա պատկանում է հայտնի ցեղին, իսկ բոլոր նախորդ առաքյալները պատկանում էին հայտնի ցեղերին իրենց ազգերի : Եվ ես հարցրեցի քեզ , չի ասել որևէ մեկը նրանից առաջ նման մի բան , դու պատասխանեցիր , որ ոչ և ես մտածեցի , որ եթե որևէ մեկը արդեն ասած լիներ դրա մասին մինչ նա , ապա ես կորոշեյի , որ այս մարդը միայն կրկնում է իրենից առաջ եկածի ասածները : Հետո ես քեզ հարցրեցի , կան նրա նախնիներից կառավարիչներ :

Դու պատասխանեցիր , որ ոչ և ես մտածեցի , որ եթե նա հանդիսանար կառավարիչների ժառանգորդ , ապա ես կորոշեյի , որ այս մարդը ձգտում է վերադարձնել իրեն իր ընտանեկան տիրույթները : Էլի ես հարցրեցի քեզ , չի պատահել ձեզ մեղադրել նրան ստի մեջ , մինչ նա սկսեց ասել այն , ինչ ասում է , և դու պատասխանեցիր , որ ոչ և ինձ պարզ դարձավ , որ եթե նա չի չարախոսել մարդկանց , ապա չի ստի Ալլահի հետ կապված : Էլի ես հարցրեցի քեզ , հայտնի մարդիկ, թե հասարակ մարդիկ են հետևում նրան և դու ասացիր , որ հասարակ մարդիկ , բայց հենց իրենք են հանդիսանում առաքյալների հետևորդներ : Էլի ես հարցրեցի քեզ , ավելանում , թե պակասում է նրանց քանակը , և դու ասացիր , որ ավելանում է , և հենց այդպիսին պիտի լինի հավատքի դրությունը , մինչ նա չի հասնում կատարելության : Էլի ես հարցրեցի քեզ , դրժում են նրա կրոնից որևէ մեկը ընդունածներից դժգոհոըթյան պատճառով և դու պատասխանեցիր , որ ոչ , ապա այդպես է լինում , երբ ճշմարիտ հավատը մտնում է սիրտը : Էլի ես հարցրեցի քեզ , բնորոշ չէ նրան ուխտադրժությունը և դու պատաս;անեցիր, որ ոչ , ապա առաքյալները չեն դրժում ոչինչ : Էլի ես հարցրեցի քեզ այն մասին , ինչ նա հրամայում է ձեզ անել և դու պատասխանեցիր , որ նա հրամայում է ձեզ խոնարհվել Ալլահին և չխոնարհվել ուրիշ ոչ մեկի նրան հավասար , և արգելում է ձեզ խոնարհվել կուռքերին և հրամայում է ձեզ աղոթել , ասել ճշմարտությունը և լինել բարի և եթե դու ճիշտ ես ասում , ապա դա նշանակում է , որ նա անպատճառ ունի այն , ինչ հիմա ինձ է պատկանում : Ես գիտեյի , որ նա պիտի հայտնվի , բայց չէի ենթադրում , որ նա կլինի ձեզանից մեկը : Եթե ես վստահ լինեյի , որ կկարողանամ հասնել նրան , ապա անպատճառ կփորձեյի հանդիպել նրան , իսկ եթե հանդիպեյի , ապա անպատճառ կլվանայի նրա ոտքերը : »

Հետո նա պահանջեց տալ իրեն Ալլահի Առաքյալի (s ) ուղերձը , որով Դիհյան եկել էր Բուրսայի կառավարչի մոտ և նա տվեց այն Հերակլին , ով ընթերցեց այնտեղ հետևյալը .

Ամենագթասիրտ , Գթառատ Ալլահի անունով

Ինչ մեծություն , արժանապատվություն և բարձրություն է թողնում այս կրոնը իր հետևորդների սրտերում : Իրապես , դա Ճշմարտության ձայնն է , որը խառնվել է սրտերի մոզաիկով և արել է այն կապված և ենթարկված հզոր Ալլահին :

Մուհամեդից , Ալլահի ստրուկից և առաքյալից , Հերակլին , Ռումայի տիրակալին : , ով հետևում է ճիշտ ուղղուն :

Հետո , իրոք , ես կոչում եմ քեզ Իսլամի : Ընդունիր Իսլամ և դու կփրկվես , իսկ Ալլահը կկրկնապատկի քո պարգևը , եթե դու մերժես , ապա քո վրա կլինի քո գյուղացիների մեղքը : Եվ ես , կասեմ քեզ այն , ինչ ասել է Ալլահը : « Ասա. « Օ, Գրերի մարդիկ : Եկեք ճանաչենք խոսքը , որը նույնն է մեզ և ձեզ համար , որ չպետք է մենք խոնարհվենք ոչ ոքի բացի Ալլահից , և որ չպետք է դնենք Նրան գործընկեր , և որ ոչ ոք մեզանից չի համարի ուրիշին Աստված Ալլահին հավասար :« Իսկ եթե նրանք մերժեն , ապա ասա. » Վկայեք , որ մենք հաղորդողներ ենք :» » ( Ղուրան 3:64 )

Աբու Սուֆյենը ասաց, « Երբ Հերակլը ավարտեց ընթերցել այս ուղերձը , ասելով այն , ինչ ասաց, նրա ժողովում բարձրացավ աղմուկ և մեզ հանեցին այնտեղից , որից հետո ես ասեցի իմ ընկերներին . « Իբն Աբու Քաբշան դարձել է այնքան կարևոր մարդ , որ նրանից վախենում է նույնիսկ բանու –ալ- ասֆար տիրակալը :« Դրանից հետո ես համոզված էի , որ նա կհաղթանակի և արդյունքում Ալլահը բերեց ինձ առ Իսլամ :«

(Այս հադիթի պատմողը ասաց. )« Իբն ան- Նատուրը Իլիյիյի կառավարիչն էր , իսկ Հերակլը հանդիսանում էր Շեմի քրիստոնյաների եպիսկոպոսը : (Իբն ան- Նատուրը) հաղորդում է , որ մի անգամ , գալով Իիյա , Հերակլը արթնացավ առավոտյան այնքան վատ տրամադրությամբ , որ որոշ նրա երեցներից ասացին, « Մեզ դուր չի գալիս քո տեսքը :»

Հռոմեական ֆորում; George Dorival, artist. 1920

Իբն ան- Նատուրը ասաց. « Հերակլը աստղաբան և պայծառատես էր և ասաց նրանց ի պատասխան իրենց հարցին (վատ տրամադրության մասին ). « Հետևելով աստղերին այս գիշեր , ես տեսա , որ թլպատում կատարող տերը հաղթանակեց , (և ես ուզում եմ իմանալ), ովքե՞ր են մարդկանցից անում թլպատում:» Նրան պատասխանեցին , « Ոչ ոք , բացի հրեաներից , բայց նրանք չպիտի անհանգստացնեն քեզ : Ուղարկիր ուղերձ քո թագավորության տարբեր քաղաքներ , որ այնտեղ սպանեն բոլոր հրեաներին :» Այդ ժամանակ Հերակլին բերեցին մի մարդու , որին ուղարկել էր հասանիդների կառավարիչ , որպեսզի հաղորդի նրան Ալլահի առաքյալի (s ) մասին լուր :

Հարցաքննելով սուրհանդակին , Հերակլը հրամայեց (իր ծառաներին ). « Մոտեցեք և ստուգեք , թլպատված է նա , թե ոչ :» Նրանք նայեցին (սուրհանդակին ) և հաղորդեցին Հերակլին, որ վերջինս թլպատված է և այդժամ Հերակլը սկսեց հարցնել նրան արաբների մասին : (Սուրհանդակը ) ասաց. « Նրանք (նույնպես ) անում են թլպատում :» (Լսելով նրան ), Հերակլը ասաց , «( Հիմա ) պարզվեց , որ կառավարումը կպատկանի նրանց :» Հետո Հերակլը գրեց նամակ Ռումյա , իր ընկերոջը , ով ուներ նույն գիտելիքները , ինչ նա , որից հետո մեկնեց Հիմս և չհեռացավ քաղաքից այնքան ժամանակ , մինչ չստացավ իր ընկերոջից պատասխան ուղերձ , որում նա գրում էր , որ կիսում է Հերակլի կարծիքը մարգարեյի հայտնության մասին և այն որ , նա իրոք հանդիսանում է մարգարե : Դրանից հետո Հերակլին կանչեց Ռումայի հայտնի մարդկանց իր պալատ Հիմսում , և երբ նրանք հավաքվեցին , հրամայեց կողպել դարպասները : Հետո նա դուրս եկավ նրանց մոտ և ասաց. « Օ, բյուզանդացիներ , Եթե դուք ցանկանում եք հաջողակ լինել և ճշմարիտ ուղղու կանգնել և ցանկանում եք , որ ձեր թագավորությունը կանգուն մնա , երդվեք այս մարգարեյին :»

(Լսելով այս խոսքերը ), նրանք , վայրի ավանակների նման , շտապեցին դարպասների մոտ , բայց տեսան , որ դարպասները փակ են : Հասկանալով , որ իրենց ատելի են (նրա խոսքերը ), և կորցնելով հույս այն բանի , որ նրանք կհավատան , (Հերակլը ) հրամայեց .« Բերեք նրանց ինձ մոտ » (և երբ նրանք վերադարձան ), նա ասաց . « Ճշմարիտ , ես ասեցի դա միայն նրա համար , որ փորձեմ ձեր հաստատակամությունը ձեր կրոնում , իսկ հիմա ես համոզվեցի (դրանում) :» Եվ այդ ժամանակ նրանք խոնարհվեցին ( Հերակլի ) դեմ մինչև գետին , քանի որ գոհ մնացին նրանից , և սա վերջինն էր , ինչ կապում էր Հերակլին (Իսլամական կրոնի հետ ):»» ( Բուխարի 1/10 )

Ողջ փառք Ալլահին՝ աշխարհների Աստծուն:

Եվ թող Ալլահը մեծարի Նրա մարգարեի մասին հիշատակելն ու պահպանի նրան բոլոր նվաստություններից:

الحمد لله رب العالمين وصلي اللهم على أشرف المرسلين وعلى آله وصحبه أجمعين

Փառք Ալլահին՝ աշխարհների Աստծուն:
Ես խնդրում եմ Նրանից
Շնորհակալություն հայտնել և պահպանել
Ամեն չարիքից մեր մարգարե Մուհամմեդին,
Նրա ընտանիքին, հետևորդներին և բոլոր նրանց,
Ովքեր ճշմարտության ճանապարհին հետևեցին