Բոլոր մարդիկ առանց բացառության , ստեղծվել են Ալլահին երկրպագելու համար, տարածվելու Երկրի վրա և կատարելու պարտավորվածությունը , որոնք բացահայտել է ամենաբարձրյալ Ալլահը այս այաթում : Եվ նաև արել է տարբերություն իրենց հարստության , բարոյականության , գեղեցկության մաշկի գույնի և արտաքին տեսքով : Նա չի արել այս տարբերությունները հիմնված ծագման վրա , ինչպես ասում է Ղուրանը :
« Մենք բաժանել ենք իրենց միջև իրենց գոյության ձևերը աշխարհիկ կյանքում և բարձրացրել ենք մեկը մյուսից ըստ աստիճանների, որ որոշները վերցնեն իրենց մոտ ծառայության ուրիշներին : » ( Ղուրան 43:32 )
Հիմնվելով դրանով , այն հավասարությունը , որը հաստատում է Իսլամը և որի տեսակետից բոլոր մարդիկ հավասար են առանց բացառության , դա է.
- Պահպանել օրինական իրավունքներ ամեն մարդու , և առանձնակի կախված նրա սեռի , ծագման , մաշկի գույնի և իրացունքով օգտվել կազմակերպված ազատությունից :
Նրա կազմակերպիչն է հանդիսանում կրոնը , որը հանում է նրան կատարյալ անասնական ազատությունից , որը ճաշակում է ժամանակակից աշխարհը : Նրա խանր արդյունքներն են արատների տարածումը և բանտերը, լցված բարոյական , տնտեսական և հասարակական հանցագործություններով և այլն : Ալլահի Մարգարեն ( s ) ասաց. « Բոլոր մարդիկ հավասար են , ինչպես սանրի ատամները :»
- Բոլոր մարդիկ հավասար են Շարիաթի օրենքների դիմաց , և չկա ոչ մի տարբերություն նրանց սեռերի տեսանկյունից , ծագումից և մաշկի գույնից: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.
« Ճշմարիտ , Ալլահը հրամայում է ձեզ վերադարձնել վստահված պահպանության ունեցվածքը իր տիրոջը և դատել արդարորեն , երբ դատում եք մարդկանց մեջ : Ինչ լավ է այն , ինչ տեղեկացնում է ձեզ Ալլահը : Ճշմարիտ Ալլահը Լսող և Տեսնող է : » ( Ղուրան 4:58 )
Իսկ Մարգարեն ( s ) ասաց. «Օ, մարդիկ , Ճշմարիտ նրանց , ովքեր եղել էին ձեզանից առաջ , կործանել է այն , որ երբ գողանում էր նրանցից հայտնին, ապա նրանք թողնում էին նրան , իսկ երբ գողանում էր նրանց միջի թույլը , ապա պատժում էին : Երդվում եմ Ալլահով , եթե Ֆաթիման , Մուհամեդի դուստրը գողանա , ապա անպայման կկտրեմ նրա ձեռքը :» ( Մուսլիմ )
Նույպես նրանք հավասար են պատասխանատվության տեսանկյունից և հատուցման և պարգևի : Ամենաբարձրյալ Ալլահը ասում է .
« Նա , ով արել է բարիք մի ատոմի քաշի, կտեսնի այն : Եվ նա , ով արել է չարիք մի ատոմի քաշի , կտեսնի այն :» ( Ղուրան 99:7-8 )
>Նույնպես նրանք հավասար են համամարդկային արժանապատվության տեսանկյունից : Ոչ ոքի չպետք է պատճառել տառապանք ըստ իրենց մաշկի գույնի , սեռի , հավատքի : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.
« Մի նեղացրեք նրանց , ում նրանք կոչում են բացի Ալլահից , այլապես նրանք կսկսեն վիրավորել Ալլահին թշնամությունից և անգիտությունից ելնելով : Այսպես Մենք զարդարել ենք ամեն ազգի համար իր արարքները : Հետո նրանք պիտի վերադառնան իրենց Տիրոջ մոտ , և Նա կբացահայտի նրանց այն , ինչ նրանք արել են : » ( Ղուրան 6:108 )
- Նույնպես նրանք հավասար են կյանքի խորհրդավորության, ունեցվածքի և պատվի տեսանկյուններից :
Ալլահի Մարգարեն (s ) ասաց. «Ճշմարիտ ձեր արյունը և ձեր ունեցվածքը , և ձեր պատիվը սուրբ են , այնպես ինչպես այս օրվա խորհրդավորությունը , այս ամսվա , և այս վայրի : Ուրեմն թող ներկան փոխանցի բացակային: Քանի որ կարող է լինել այնպես , որ ներկա գտնվողը կփոխանցի նրան , ով ավելի լավ կհասկանա քան նա :» ( Բոխարի 1/37 )
- Նույնպես նրանք հավասար են հասարակությունում ղեկավար պաշտոն ունենալու տեսանկյունից , որը հիմնված է արժանիքների, հնարավորությունների և բավարարվածության վրա :
Ուդեա ալ- Քինդին փոխանցում է , որ Ալլահի Մարգարեն (s) ասաց. « Օ, մարդիկ .Նա ձեզանից , ով արել է մեզ համար որևէ գործ, և մենք թաքցրել ենք նրանից նույնիսկ ասեղ կամ այն , ինչ ավելի է դրանից , ապա այն կլինի շատ թանկ Դատաստանի Օրը :» Եվ այդ ժամանակ վեր կացավ սևամորթ տղամարդ , որին կարծես ես հիմա տեսնում և մտածում եմ , որ նա անսարներից է , որը ասաց. « Ընդունիր ինձանից քո գործը , Օ, Ալլահի Մարգարե :» Նա (s) պատասխանեց . « Եվ ի՞նչ գործ է դա :» Տղամարդը ասաց. « ես լսել եմ թե դու ինչպես ես առաջ ասել , այն , ինչ հիմա ասեցիր : » եվ Նա (s) ասաց. « Եվ հիմա ասում եմ նույնը . ով , ում աշխատանքով մենք օգտվել ենք , թող գա նրանց մոտ փոքր քանակով նրա , կամ մեծ: եվ այն , ինչ նրան հասնում է , թող վերցնի , իսկ այն , ինչ նրանը չէ , թող թողնի :» ( Սահիհ Իբն Հաբբեն 11/469 )
- Նույնպես նրանք հավասար են Ալլահի տրվածից շրջակա միջավայրի օգտագործման տեսանկյունից : Ամենաբարձրյալ Ալլահը ասում է .
« Օ, Մարդիկ , Համտեսեք երկրի վրա այն , ինչ թույլատրելի և մաքուր է , և մի հետևեք սատանայի հետքերին : Ճշմարիտ , նա փեզ համար բացահայտ թշնամի է : » ( Ղուրան 2:168 )
- Նույնպես նրանք հավասար են Միակ Ալլահին երկրպագելուն , որը չունի գործընկեր :
Քանզի Իսլամը ուղարկվել է ամբողջ մարդկության համար , որոնք ունեն մաշկի տարբեր գույներ , սեռեր և ծագում : Բոլորը Ալլահի ստրուկներն են : Ամենաբարձրյալը ասում է .
« Օ, մարդիկ . Երկրպագեք ձեր տիրոջը , Ով արարել է ձեզ և նրանց , ովքեր եղել են ձեզանից առաջ , միգուցե դուք կվախենաք :» ( Ղուրան 2:21 )
Բացի դրանից , Մարգարեյի(s ) Շարիաթը փոխեց այն ամենը , ինչ հանգեցնում է զզվելի ռասսայական ֆանատիզմի կամ նույնիսկ ակնարկում է այն: Փոխանցված է , որ Աբու Ուկբան (d ) , ազատ արձակված պարսիկների միջից , ասաց. « Ես ներկա էի Ալլահի Մարգարեյի(s ) հետ Օհոդ ճակատամարտում : Եվ խփեցի բազմաստվածների մի մարդու ասելով. « Ստացի այս ինձանից : Ես երիտասարդ պարսիկ եմ ,« և հետո թեքվեցի Ալլահի Մարգարեյին (s ) , որին նա ասաց. . « Օ, եթե դու ասեյիր .« Ստացիր այդ ինձանից , չէ որ ես անսար երիտասարդ եմ : »» ( Աբու Դաուդ 4/332 )
Մենք տեսնում ենք , թե ինչպես Ալլահի Մարգարեն (s ) բնութագրում է նրա պատկանելությունը անսարներին և դա սիրելի էր նրա համար , քան պատկանել պարսիկներին, չնայած դա եղել էր նրա իսկական ծագումը և չէր արգելվում դասել նրան նրանց : Բայց Մարգարեն (s ) ասաց դա հոգալով նրա մասին , որ ընկերությունը և անձեռնպահությունը արտահայտվում է կրոնից , և փորձում է հեռացնել նրան ամեն մեծամտությունից կապված ազգայինի հետ :
Ծագումը և արտաքին տեսքը չի հանդիսանում չափանիշ Իսլամում : Ճշմարիտ Ալլահի Մարգարեն (s ) ցուցաբերել է սեր և հավանություն Սուհեյբ առ- Ռումիին և Բիլել իբն Ռաբահին , որը դրդեց նրան (s ) ասել. « Նա մարդ է , ով Դրախտի բնակիչ է :» Նույնպես դեպի Սալման ալ –Ֆարսիին , որը հանդիսանում էր բնիկ պարսիկ , որը դրդեց նրան (s ) ասել . « Սալմանը մեզանից է , իմ ընտանիքից :»
Միևնույն ժամանակ , Մարգարեն (s ) արտահայտել է մեծ բարկություն , ատելություն և թշնամություն իր հորեղբորը , Աբու Լեհեբին, որի պատճառով Ալլահը ուղարկեց սուրա , որը կկարդացվի մինչև Դատաստանի Օրը : Այնտեղ նրան խոստացված է տանջալից պատիժ : Ալլահն ասում է .
« Թող նրա ձեռքերը լինի փոշոտ ( թող բոլոր նրա արարքները լինեն անօգուտ ) ,և ինքն էլ կորած է : Չի փրկի նրան իր հարստությունը և այն ինչ նա ձեռք է բերել ( դիրք հասարակությունում և երեխաներ ) : Նա կընկնի բոցավառ կրակը :» ( Ղուրան 111:1-3 ) Եվ մենք բոլորս գիտենք , որ ծագման տեսանկյունից նա հայտնի մարդկանցից մեկն էր . արաբ , քուրեյշ և իր ցեղի առաջնորդը :
Սուրբ Ղուրանում մեզ ցույց է տրված մուսուլմանների առաջին սահմանադրությունը , որը ուղարկվել է բոլոր մարդկանց համար : Իմաստուն Լուկմանի անունը , որը եթովպացի սևամորթ ստրուկ էր , որին Ալլահը նվիրեց իմաստություն և որի պատճառով մի ամբողջ սուրա ուղարկվեց, որը կոչվեց նրա անունով : Այնտեղ նա գովաբանվում է և նշվում է նրա արժանի հատկությունները , որոնք ոչ մեկ անգամ են երևում Ղուրանի շատ սուրաներում , որոնք անվանված են այս կամ այն մարգարեների և Ալլահի առաքյալների , և սուրբերի անուններով : Օրինակ , «Նոյ» , « Իբրահիմ », « Իմրան Ընտանիքը », « Մարիամ », « Հովսեփ » , «Յունես » , « Մուհամեդ » սուրաները և այլն : Մուսուլմանները կարդում են այս սուրաները ամեն օրվա աղոթքներում . առավոտյան և գիշերը : Եվ այս ամենը նրա համար , որ հասցնեն կատարելության հավասարության սկզբունքը մուսուլմանների սրտերում ուրիշ մարդկանց միջև և որ այս հարցի հասկացությունը շարունակվի :
Իմաստուն Լուկմանի անունը , որը եթովպացի սևամորթ ստրուկ էր , որին Ալլահը նվիրեց իմաստություն և որի պատճառով մի ամբողջ սուրա ուղարկվեց, որը կոչվեց նրա անունով : Այնտեղ նա գովաբանվում է և նշվում է նրա արժանի հատկությունները
Եթովպիան աֆրիկյան երկիր է , որի բնակիչների մեծամասնությունը սևամորթներ են : Իր կոչի սկզբում Մարգարեն (s) հրամայեց իր հետևորդներին վերաբնակվել այնտեղ , այն պատճառով , որ նրանց տանջում էին քուրեյշները : Նա ասաց. «Ճշմարիտ , այնտեղ այնպիսի թագավոր է , ով ոչ ոքի չի ճնշում :»
Երբ վախճանվեց Եթովպիայի Նեգուս թագավորը , Ալլահի մարգարեն (s ) ասաց. « Աղոթեք նրա համար ն հոգեհանգստի աղոթքը », որին հետևորդները ասացին . « Աղոթել եթովպացի ստրուկի համա՞ր », և այդ ժամանակ Ամենաբարձրյալ Ալլահը ուղարկեց այաթ.
« Ճշմարիտ , Գրերի մարդկանց մեջ , կան այնպիսիններ , ովքեր հավատում են Ալլահին և այն բանի, որը ուղարկվել է ձեզ և ինչը ուղարկվել է նրանց , լինելով հնազանդ Ալլահին և չեն վաճառել նշանները Ալլահի չնչին արժեքով :» ( Ղուրան 3:199 )
Մարգարեն (s ) ասաց. « Խնդրեք Ալլահին թողություն ձեր եղբոր համար «, և հետո հավասարեցրեց աղոթողների շարքերը , որից հետո փառաբանեց Ալլահին քառակի , « Ալլահու Աքբար » բառերով :» ( Բուխարի 1/466 )
Հավասարության կոչի սկզբունքը Իսլամում միայն հույս կամ խոսակցություն չէր , որով եկել էր Ալլահի Առաքյալը (s): Նա (s ) գործնականորեն իրագործեց այս սկզբունքը իր ժողովրդի մեջ : Օրինակ , Ուսամա իբն Զեյդը ( d), Ալլահի Առաքյալի կողմից ազատվածը (d), և որդին ստրկությունից ազատված, շատ սև էր , դուրս ընկած քթով , բայց Մարգարեն (s ), միշտ վերցնում էր նրան և իր թոռանը , Հասանին, իր դուստր Ֆաթիմայի որդուն (d ), ասելով . « Օ, Ալլահ , սիրիր նրանց երկուսին , քանզի ,իսկապես ես սիրում եմ նրանց : » ( Բուխարի )
Ավելին , Մարգարեն (s ) հետաձգեց ելքը Առաֆաթից հաջի ժամանակ , որը կապված էր երկրպագության և մուսուլմանների գործերի հետ , Ուսամայի պատճառով , որին Նա (s ) սպասում էր : Եվ նա (d ) եկավ , որին Յեմենի բնակիչները ասացին . « Եվ մենք նստել էինք սրա պատճառո՞վ:» Ավելի ուշ այս մաչդիկ Իսլամից ետ կանգնեցին , այսինքն կրոնից հրաժարվելու ժամանակները : ( Սիեր Ալաեմ Ալնուբալաէ 2/500 )
Աիշան ( d ), Ալլահի Առաքյալի (s ) կինը ասաց. « Ոչ ոքին թույլատրված չէր ատել Ուսամայի այն բանից հետո , երբ նա լսել է Ալլահի Մարգարեյի (s ) խոսքերը. «Ով սիրում է Ալլահին և Նրա Առաքյալին , թող սիրի Ուսամային :»
Ճշմարիտ , սա Իսլամն է , որը հավասարեցրել է բոլոր մարդկանց , մանավանդ նրանց մաշկի գույնի և սեռի տեսանկյունից : Այն տվեց նրանց իրավունք , որը հանդիսանում է խոսքի իրավունք ( Հաղորդված. Շարիաթի սահմաններում ), որը ավելի վաղ արգելված էր նրանց համար :
Մարգարեյի (s ) խոսքերին միշտ հետևում էր գործերը : Աիշան (d ), ասաց. « Ալլահի Մարգարեն (s ) ցանկանցավ մաքրել փոքրիկ Ուսամայի քիթը և Աիշան ասաց. « Թող , ես այդ կանեմ «, որին Մարգարեն (s ) ասաց. « Օ, Աիշա , սիրիր նրան , քանզի ես սիրում եմ նրան «:
Ավելին , Ալլահի Մարգարեն (s) Ուսամային դարձրեց մուսուլմանների բանակի հրամանատար ընդդեմ հռոմեացիների , չնայած նա հանդիսանում էր սևամորթ ազատ արձակված ստրուկ :Այդ բանակում կային արժանի և հանճարեղ հետևորդներ : Ոմնաք հետևորդներից (թող Ալլահը գոհանա նրանցով ), համարեցին դա չափից ավելի Ուսամայի հանդեպ և սկսեցին խոսել այդ մասին : Երբ Մարգարեն (s) այդ մասին , ապա բարձրացավ մինբարի (հոգևոր առաջնորդի կանգնելու տեղը ), վրա փառաբանեց Ալլահին և ասաց.
« Եթե դուք վարկաբեկում եք նրա դիրքը ինչպես հրամանատար , ապապ, այդպիսով , վարկաբեկում եք հրամանատարի դիրքը նրա հոր , իրենից առաջ : Եվ երդվում եմ Ալլահով , եթե նա լիներ համապատասխան , ապա կլիներ արժանի հրամանատարի կոչման , իսկ եթե նրանք եղել են ինձ համար սիրելի մարդկանցից , նկատի ունենալով Զեյդ իբն Հարիսին , Ուսամայի հորը , ապա այս մարդը ինձ համար ավելի սիրելի է նրանից հետո :» ( Բոէխարի և Մուսլիմ )
Մարգարեն (s) մահացավ , մինչ Ուսամա իբն Զեյդի բանակը առաջացավ հռոմեացիների դեմ պայքարի , բայց մինչ այդ նա (s) ասում էր .« Ուղարկեք Ուսամայի ջոկատը , ուղարկեք Ուսամայի ջոկատը ......»
Մարգարեյի մահից հետո (s) Աբու Բաքրը (d), գլխավորեց Խալիֆությունը ըստ Մարգարեյի (s) կտակի : Օմար իբն ալ- Խատաբը (d), ասաց Աբու Բեքրին (d), « Ճշմարիտ , անսարները համարում են , որ բանակը պիտի գլխավորի մարդ , ով մեծ է Ուսամայից :» Որին Աբու Բեքրը (d ) բարկացավ և ասաց. « Թող զրկվի քեզանից քո մայրը , օ ալ- Խատաբի որդի : Նրան նշանակել է ինքը Ալլահի Առաքյալը (s ), իսկ դու կոչում ես ինձ փոխե՞լ նրան : Երդվում եմ նրանով , ում ձեռքերում է իմ հոգին , եթե ես իմանայի , որ վայրի կենդանիները կխժռեն ինձ , ապա միևնույնն է կուղարկեյի Ուսամայի ջոկատը : »
Եվ դուրս եկավ երիտասարդ սևամորթ հրամանատար Ուսաման իր բանակով Մեդինայից : Աբու Բեքրը (d ), դուրս եկավ ուղեկցելու նրան : Երբ Ուսաման հեծնեց ձին , ապա Աբու Բեքրը (d ), մոտեցավ նրա ոտքերին : Ուսաման ամաչեց այդպիսի իրավիճակից և ասաց Աբու Բեքրին (d ), « Օ , Ալլահի Մարգարեյի փոխանորդ (թող Ալլահը օրհնի և ողջունի նրան ), Երդվում եմ Ալլահով , կամ դու կհեծնես ձի, կամ ես կիջնեմ ձիուց :» Ինչին Աբու ԲԵքրը (d ), պատասխանեց.« Երդվում եմ Ալլահով , դու չես իջնի ձիուց , և ես չեմ հեծնի այն , քանզի իմ ոտքը չի փոշոտվել Ալլահի Ճանապարհի համար նույնիսկ մեկ ժամ :»
Հետո Աբու Բեքրը (թող Ալլահը օրհնի նրան ), խնդրեց թույլտվություն Ուսամայից , որ Օմարը (թող Ալլահը օրհնի նրան ), մնա նրա հետ Մեդինայում , որ օգնի նրան կառավարել պետությունը : Այսպիսով , մեզ ցույց է տրվում օրինակ այն բանի , որ պետք է թույլտվություն խնդրել գլխավոր հրամանատարից , նույնիսկ եթե նա փոքր է տարիքով :
Հավասարության սկզբունքը Մարգարեն (s ) սկսում էր իրագործել իրենից : Չնայած Նա (s ) ծագմամբ լավագույնն էր , իսկ նրա բարեկամները ամենահարգալից բարեկամները , իր ցեղը արաբների միջի լավագույնը , որը ուներ դիրք , որը ոչ ոք չի ժխտում , չնայած դրան Ալլահի Մարգարեն (s ) ասաց.
« Մի փառաբանեք ինձ այնպես , ինչպես քրիստոնյաները փառաբանում են Հիսուսին , Մարիամի որդուն , ճշմարիտ , ես միայն ստրուկ եմ : Այնպես որ ասեք « Ալլահի ստրուկ և Նրա Առաքյալ :» ( Բուխարի )
Ավելին , Ալլահի Մարգարեն (s ) ամուսնացրեց իր հորաքրոջ աղջկան , Զեյնաբ բենթ Ջահշին, ստրկությունից ազատված Զեյդի հետ :
Մարգարեն (s ), միշտ անում էր ամեն ինչ , ինչ ի վիճակի էր , որ այս վեհ սկզբունքները Իսլամական Շարիաթի , լինեն առաջնային իր հետևորդների սրտերում : Այս տեղի է ունենում նրանց մասին հոգալով , առանց տարբերություն դնելու : Աբու Հուրեյրան (d ), ասաց.
« Սևամորթ աղջիկ կամ տղա գալիս էին մզկիթ , իսկ Մարգարեն (s) միշտ հետաքրքրվում էր նրանց գործերով :» Մի անգամ Նա (s) հարցրեց ինչպես են նրանք : Նրան պատասխանեցին . « Մահացել են », որին Մարգարեն (s ) ասաց. « Ի՞նչու ինձ այդ մասին չեք հաղորդել :» Կարծես նրանք դրան կարևորություն չեն տվել : Ալլահի Մարգարեն (s ) ասաց. « Ցույց տվեք ինձ նրանց գերեզմանները :» Նրան ցույց տվեցին և Նա (s ) աղոթեց նրանց համար և ասաց. « Ճշմարիտ , այս գերեզմանները լցված է մթությամբ նրա բնակիչների համար , բայց Ամենաբարձրյալ Ալլահը կլցնի այն լույսով իմ աղոթքների շնորհիվ նրանց համար : » ( Բոէխարի )
Նրանք վերցնում էին նրանից (s ) ասկետիզմի օրինակ այս աշխարհում և Նա (s ), երբեք և ոչ ոքի չի առանձնացրել իր նվերներով , հիմնվելով մաշկի գույնի կան սեռի վրա : Հաքիմ իբն Հիզեմ. « Մարգարե Մուհամեդը(s ) իմ ամենասիրելի մարդն էր նույնիսկ բազմակրոնության ժամանակ :» Եվ երբ Նրան (s ) տրվեց մարգարեական առաքելությունը և Նա (s ) տեղափոխվեց Մեդինա , ապա Հաջի ժամանակ Կաքիմ իբն Հազիմը գնաց այնտեղ : Այնտեղ նա տեսավ եմենյան թիկնոց , որը վաճառվում էր հիսուն դիրհամով : Նա գնեց այն , որ նվիրի Ալլահի Առաքյալին (s ): Որից հետո նա մատուցեց այն նրան (s ) որպես նվեր և ցանկացավ , որ Նա (s ) ընդունի այն : Ուբեյդուլլան ասաց, « Ես կարծում եմ , որ Նա (s ) ասաց. « Ճշմարիտ , մենք չենք ընդունում ոչինչ բազմաստվածներից , բայց կարող ենք այն գնել :» Այդ ժամանակ նա վաճառեց այն Նրան (s ) : Դրանից հետո Մարգարեն (s ) , վերադարձավ Մեդինա և հագավ այն : Եվ ես տեսա , ինչպես Նա (s ) հագնում էր այն և դուրս էր գալիս մինբար : Ես երբեք չէի տեսել որևէ մեկին ավելի գեղեցիկ քան Նա (s ) այդ օրը : Դրանից հետո Մարգարեն (s ) նվիրեց այդ թիկնոցը Ուսամա իբն Զեյդին : Եվ Հաքիմը տեսնելով այն նրա վրա ասաց. « Օ, Ուսամա , դու կրում ես յեմենյան թիկնո՞ց: » Ինչին Ուսաման (d ), պատասխանեց .« Այո , որովհետև ես ավելի լավն եմ քան նա ( Հաղորդված. Նկատի են ունեցել թիկնոցի նախկին ), իմ հայրը ավելի լավն է , քան նրա հայրը և իմ մայրը ավելի լավն է քան նրա մայրը :» ( Մուստադրակ Ալ Աս-Սահիհին, 3/551 )
Ի՞նչը դրդեց Ուսամային ասել այսպիսի խոսքեր : Ճշմարիտ , սա Իսլամն է , որը հավասարեցրել է բոլոր մարդկանց , մանավանդ նրանց մաշկի գույնի և սեռի տեսանկյունից : Այն տվեց նրանց իրավունք , որը հանդիսանում է խոսքի իրավունք ( Հաղորդված. Շարիաթի սահմաններում ), որը ավելի վաղ արգելված էր նրանց համար :