Այս կոչ է հավասարության բոլոր մարդկանց նկատմամբ և հավասարություն դիրքի իր եղբոր հետ , չնայած նրանց տարաձայնությունների : Քանի որ նրանք , ըստ իրենց մարդկային հիմքի , արարածներ են և նրանց արարումը մեկն է . տղամարդիկ և կանայք , սևամորթ և սպիտակամորթ , արաբներ և ոչ արաբներ : Այս կոչով է եկել Սուրբ Ղուրանը , իսկ Ալլահի Առաքյալը (s ), հասցրեց նրանց դա :

« Օ, մարդիկ , Վախեցեք ձեր Աստծոց, Ով արարել է ձեզ մի մարդուց , նրանից արարել է զույգ և տարածել է շատ տղամարդ և կին , որոնք եկել են նրանցից : Վախեցեք Ալլահից , որի անունով դուք խնդրում եք և վախեցեք կտրել բարեկամական կապերը : » ( Ղուրան 4:1 )

Այսպիսով , ամբողջ մարդկության հիմքը և նրա զարգացումը մեկն է , ինչպես նաև նրա սկզբնաղբյուրը մեկն է , դա Ադամն է (a ): Բարձրյալ Ալլահը պարզ բացատրեց այն ասելով .

« Ճշմարիտ , Հիսուսը Ալլահի մոտ նման է Ադամին : Նա արարել է նրան փոշուց և հետո ասաց նրան « Եղիր », և այն առաջացավ :» ( Ղուրան 3:59 )

Հետո Բարձրյալը դարձրեց Ադամին (a ), հիմք բազմանալու և տարածելու սերունդներ ամբողջ երկրի վրա : Բարձրյալը ասաց.

« Նրա նշաներից է այն , որ Նա արարել է ձեզ երկրից : Դրանից հետո , դուք դարձաք մարդկային ցեղ և տարածվեցիք :» ( Ղուրան 30:20 )

Այսինքն ամբողջ մարդկությունը առաջացել է մի մորից և հորից : Եվ չկա ոչ մեկին առավելություն մյուսի վրա , դիտարկելով նրանց հիմքը և ծագումը : Քանի որ , առաջին մարդը , որին ստեղծել է Ալլահը , Ադամն էր ( a ), ամբողջ մարդկության հորը , հետո Ալլահը ստեղծեց նրանից իր կնոջը , Եվային, ամբողջ մարդկության մորը , հետո բոլոր մարդիկ առաջացան նրանցից երկուսից : Եվ այսպես կշարունակվի այնքան ժամանակ , մինչ Բարձրյալը չի թույլատրի ամեն գոյություն ունեցող արարածի մահանալ և չի գա Դատաստանի Օրը :

Ի՞նչու ապա, մեկը ցուցադրում է մեծամտություն մյուսին և նվաստացնում է , անհարգալից է վերաբերվում նրան , ստրկացնում է , չնայած նրանցից յուրաքանչյուրը ստեղծվել է նույն հիմքից : Մարգարեն (s ) ասաց. « Ճշմարիտ , Բարձրյալ Ալլահը հանել է ձեզանից հպարտությունը պարծենկոտության , տգիտության ժամանակվա , որում ապրել են ձեր հայրերը : Հավատացյալը հանդիսանում է աստվածավախ, իսկ անհավատը , դժբախտ : Բոլոր մարդիկ Ադամի երեխաներն են , իսկ Ադամը կավից :» ( Ահմեդ 2/361, Հադիթ 8721 )

Բարձրյալ Ալլահը ասաց.

« Մարդիկ միասնական հավատացյալների համայնք էր , բայց ընկան տարաձայնության մեջ: Եվ եթե առաջ չլիներ քո Տիրոջ Խոսքը , ապա նրանց տարաձայնությունները հարթված կլինեյին :» ( Ղուրան 10:19 )

Բոլոր մարդկանց հիմքը , ովքեր ապրել են առաջ և ովքեր կապրեն հետո, նույնն է: Նրանց սկիզբը եղել է մի կրոն , մի լեզու : Բայց ըստ բազմացման և տարածման նրանց քանակի , նրանք հեռացան երկրի հեռավոր անկյուններ , որի արդյունք եղան լեզվական տարբերություններ , բնավորությունների և մաշկի գույների տարբերություններ : Սա անխուսափելի անխուսափելի արդյունք է հասարակության ազդեցության նրանց վրա և այս տարբերությունները առաջանում են կապված մտածելակերպի , համոզմունքների և կյանքի հետ : Այդ իսկ պատճառով Ալլահը ուղարկեց նրանց մոտ առաքյալների , որ նրանք վերադարձնեն մարդկանց իրենց հիմքի և նախաղբյուրի, որ Միակ Ալլահին երկրպագելն է , նրան որևէ գործընկեր տալը : Ամենաբարձրյալ Ալլահը ասում է .

Բոլոր մարդիկ , չնայած իրենց սեռի , մաշկի գույնի , լեզվի կամ հայրենիքի նույնն են : Բոլորը հավասար են Ալլահի ն առջև

« Մենք ուղարկել ենք ամեն համայնքի առաքյալի. « Երկրպագեք Ալլահին և խուսափեք Տագութից :» Նրանց մեջ կան այնպիսիներ , որոնց Ալլահը դրել է ճիշտ ուղղու , և այնպիսիներ , որոնց արդարաբար կանխորոշված էր մոլորություն : Քայլեք երկրով և տեսեք , ինչպիսին էր անհավատների ավարտը :» ( Ղուրան 16:36 )

Ճշմարիտ Իսլամը ուշադրություն չի դարձնում մարդկանց արտաքին տեսքին , քանի որ Ալլահի Առաքյալը (s ), ասաց. « Երբեմն մազակալած , փոշոտ մարդը , որը հագած է ցնցոտիների , որից մարդկանց աչքերը թեքվում են , երդվում է Ալլահով , և (Ալլահը ) անմիջապես տալիս է նրան ( այն , ինչ նա խնդրում է ):» ( Մուստադրակ ալե աս-Սահիհեյն, 4/364 )

Եվ երբ գտնվում են մարդիկ , ովքեր օգտագործում են այդ տարաձայնությունները մարդկանց միջև ըստ մաշկի գույնի , ծագման կամ սեռի , ապա անպատճառ , գալիս են այդ ատելի կաստայականության , որի դիմաց Իսլամական Շարիաթը փակում է բոլոր ճանապարհները : Մարգարեն (s ) , բացատրել է մաշկի գույնի տարբերությունը մարդկանց մոտ , նրանց խառնվածքը և բնավորությունները ասելով .

« Ճշմարիտ , Ամենաբարձրյալ Ալլահը արարել է Ադամին փոշուց , որը Նա վերցրել է ամբողջ երկրից : Եվ հայտնվեց մարդ , համապատասխան երկրին , որից ստեղծվեց կարմիր , սև, սպիտակ և դեղին : Եվ նրանց մեջ կան փափուկ , տխուր , վատ և լավ :» ( Սահիհ Իբն Հաբբեն, 14/29, Հադիթ 6160 )

Բոլոր մարդիկ , չնայած իրենց սեռի , մաշկի գույնի , լեզվի կամ հայրենիքի նույնն են : Բոլորը հավասար են Ալլահի ն առջև և տարբերվում են միայն մի բանում , որը կայանում է տարբերություն նրանց միջև , որն է մոտիկ կամ հեռու լինելը Շարիաթի օրենքների օգտագործմանը , որը բարիք է նրանց և հասարակարգի համար : Ամենաբարձրյալը ասում է .

« Օ, մարդիկ , Ճշմարիտ , Մենք ստեղծել ենք ձեզ տղամարդկանցից և կանացից և արել ենք ձեզ ազգեր և ցեղեր , որ դուք ճանաչեք իրար , և ամենահարգարժանը Ալլահի առջև ձեր միջից , ամենաաստվածավախերն են : Ճշմարիտ , Ալլահը Իմասուն , և Իմացյալն է : » ( Ղուրան 49:13 )

Այսպիսով , Ալլահը արել է ձեզ ազգեր և ցեղեր , որ մեկը մյուսից բարձր չդասի , այլ որ այն պատճառ դառնա իրար ծանոթանալու և տարբերելու : Ինչպես ամեն մարդ ունի իր անձնական անունը , որը տարբերվում է մյուսից :

« Մենք պատվել ենք Ադամի որդիներին և թույլ ենք տալիս նրանց տեղաշարժվել ցամաքում և ծովում : Մենք պարգևել ենք նրանց բարիք և նվիրել ենք նրանց բացահայտ առավելություն ուրիշ արարածների վրա : » ( Ղուրան 17:70 )

Այս գերադասումը ընդհանուր է , բոլոր մարդկանց համար առանց բացառության : Մի սեռը լավը չէ մյուսից և մի խումբը լավը չէ մյուսից : Ամենաբարձրյալն ասում է .

« Նա , Այն Ոքն է , Ով դարձրել է ձեզ ժառանգորդներ երկրի վրա և բարձրացրել է մեկին ուրիշների վրա աստիճաններով : » ( Ղուրան 6:165 )